Միայն 7 երկրում է օդի աղտոտվածության մակարդակը համապատասխանում ԱՀԿ-ի խիստ նորմերին

Նմանատիպ
IQAir-ի նոր զեկույցում ասվում է, որ միայն յոթ երկիր է համապատասխանում ԱՀԿ-ի խիստ նորմերին PM2.5 փոքր թունավոր մասնիկների պարունակությամբ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 2024 թվականին ամենամաքուր օդը դիտվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իսլանդիայում, Էստոնիայում և մի շարք փոքր կղզային պետություններում: Այս երկրներում PM2.5-ի միջին տարեկան մակարդակը չի գերազանցել 5 միկրոգրամը մեկ խորանարդ մետրի համար, ինչը համապատասխանում է ԱՀԿ ուղեցույցներին:
Առավել աղտոտված օդը գրանցվել է Չադում, Բանգլադեշում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հնդկաստանում: Այս շրջաններում վտանգավոր մասնիկների կոնցենտրացիան ավելի քան տասն անգամ գերազանցում է անվտանգ մակարդակը:
Եվրոպայում ամենաաղտոտված քաղաքները գտնվում են Արևելյան Եվրոպայում և Բալկաններում:
Օդի աղտոտվածությունը ճանաչվել է արյան բարձր ճնշումից հետո մահացության երկրորդ հիմնական պատճառը: ՄԱԿ-ի տվյալներով՝ մաքուր օդի հասանելիությունը մարդու համընդհանուր իրավունք է, սակայն միլիարդավոր մարդիկ ամեն օր աղտոտված օդ են շնչում, ինչը մեծացնում է ասթմայի, քաղցկեղի, ինսուլտների և թոքային հիվանդությունների վտանգը: Միայն 2021 թվականին այն 8,1 միլիոն մահվան պատճառ է դարձել։
IQAir-ի զեկույցը փոքր հաջողություններ է արձանագրում աղտոտման դեմ պայքարում։ ԱՀԿ չափանիշներին համապատասխանող քաղաքների մասնաբաժինը 2023 թվականի 9%-ից 2024 թվականին հասել է 17%-ի։
Այդ իսկ պատճառով զեկույցի հեղինակները կառավարություններին կոչ են անում ավելի ակտիվ միջոցներ ներդնել օդի որակի բարելավման ուղղությամբ՝ զարգացնել էներգիայի վերականգնվող աղբյուրները, ֆինանսավորել հասարակական տրանսպորտը, սահմանափակել գյուղատնտեսական թափոնների այրումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում