Քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնագիր են կնքել

Քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնագիր են կնքել

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ղեկավարությունը Դամասկոսում Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական եւ զինված կառույցները պետական ինստիտուտներին ինտեգրելու մասին: Այդ մասին ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

«Հանդիպման արդյունքներով պարոն Ահմադ Աշ Շարաայի և պարոն Մազլում Աբդիի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքի բոլոր քաղաքացիական և ռազմական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական կառույցներին, ներառյալ սահմանային անցումները, օդանավակայանները, նավթագազային հանքավայրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայնագրում նաև նշված է, որ քուրդ բնակչությունը Սիրիայի սահմանադրության համաձայն քաղաքացիական իրավունքներ ունեցող պետության անբաժանելի մասն է: Ստորագրված համաձայնագրով կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի ողջ տարածքում կրակի դադարեցման վերաբերյալ:

Քուրդ բնակչության ներկայացուցիչները հաստատել են իրենց աջակցությունը նախկին իշխանության կողմնակիցներին հետապնդելու հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում