Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Պետական ​​միջոցների յուրացման գործով Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին դատապարտեց է 9 տարվա ազատազրկման Թբիլիսիի դատարանի կողմից։ Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսությունը։

Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին Սահակաշվիլին պետական ​​միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը և կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։

Հիշեցնենք, որ 2014-ին Սաակաշվիլիին պետական ​​միջոցների զեղծարարության  մեղադրանք էր առաջադրվել։ Գլխավոր դատախազության տվյալներով 2009-2012 թվականներին քաղաքական գործչի անձնական կարիքների համար ծախսվել է 9 մլն լարիի (ավելի քան 3,2 մլն դոլար) գումարի զգալի մասը, մասնավորապես՝ «օտարերկրացի խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների, ինչպես նաև պերճանքի առարկաների ձեռքբերման, արտասահմանյան ուղևորությունների ընթացքում զբոսանավերի և ինքնաթիռների վարձակալության, ուղեկցող անձանց վարձատրման համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում