Բ.Սահակյանն ընդունել է բարերար Լևոն Հայրապետյանին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին’ Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ կարեւորել նրա անձնական օրինակը մեր հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Լեւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ հանդիսանում է ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում