Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են նաև խաղաղության պայմանագրի վերջին երկու դրույթները ու կողմերը պատրաստ են խաղաղության պայմանագիրը ստորագրելուն։ Իրականում այդ համաձայեցնել ասվածը շատ մեղմ ձևակերպում է, մոտավորապես ստոկհոլմյան սինդրոմի մոտիվներով, երվ զոհը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին, որովհետև ոչ թե համաձայնեցվել են վերջին երկու դրույթները, այլ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի պայմանները, ինչպես մնացախ բոլոր դեպքերում։
Այդ վերջին երկու դրույթների համաձայն, կողմերը պետք է սահմանից հետ քաշեն երրորդ երկրների ուժեր, այդ թվում դիտորդներին, իսկ քանի որ կողմեր որպես այդպիսին չիա, այլ կա միայն Հայաստան, ապա եվրոդիտորդները պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմանից, այլ խոսքով, Հայաստանն ամբողջովին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մնում է միայնակ։ Չի լինելու որևէ կողմ, որը քիչ թե շատ կվերահսկի իրադարձությունները, Ադրբեջանը հասավ նրան, որ հնարավոր բոլոր իրադարձությունների պատասխանատուն լինելու է հայաստանը ու դուրս մղեց բոլոր միջնորդներին։
իդեպ այս դրույթի հետ կապված Փաշինյանը լրագրողի հարցին, որ դուք ավելի վաղ հայտարարում էիք, որ դիտորդները չեն հեռանալու սահմանից, ինչո՞ւ եք փոխել ձեր դիրքորոշումը, տվեց ստոիկյան պատասխան, որ ինքը փոխել է ոչ թե դիրքորոշումը, այլ ընկալումը։ Ստոիկյան փիլիսոփայության համաձայն, եթե որևէ անձ կամ երևույթ անհանգստացնում է քեզ ու դու անզոր ես այն փոխել, փոխիր վերաբերմունքդ ու դրանք կդադարեն այլևս անհանգստացնել, ճիշտ այդպես էլ վարվել է Փաշինյանը, փոխել է վերաբերմունքը։
Հաջորդ դրույթով կողմերը միջազգային իրավական ատյաններից պետք է հետ վերցնեն իրենց բոլոի բողոքները միմյանց նկատմամբ, այսինքն դրանով Փաշինյանը վերջանականապես փակում է ոչ միայն արցախի, այլև արցախցիները հարցը։ Չի լինի այլևս որևէ հնարավորություն, որը թույլ կտա միջազգային ատյաներում հասնել նրան, որպեսզի ադրբեջանին պարտադրվի անվտանգության երաշխիքներ ապահովել արցախցիների վերադարձի համար։
Հայաստանի ստորագրեց կապիտուլյացիոն կրկնակի ակտ ու դրա դիմաց չստացավ ոչինչ, որովհետև ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հստակ հայտարարեց, որ խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրելու, քանի որ առաջ է քաշել նոր պահանջներ, որոնք կատարելու դեպքում միայն նա կստորագրի այդ պայմանագիրը, եթե իհարկե ըդհանրապես ստորագրի։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կտրամադրի ճանապարհ Ադրբեջան-Նախիջևան կապի համար, այնուամենայնիվ այդ ճանապարհը չի գոհացնում ոչ Ադրբեջանին, ոչ էլ Թուրքիային։ Նրանք պահանջում են միջանցք, իսկ իրականում միջանցքն ու ճանապարհը տարբեր հասկացություններ են ու տարբեր հետևանքներ ունեն նաև քաղաքական առումով։ Միջանցքի տրամադրումը նշանակում է տվյալ հատվածի նկատմամբ ինքնիշխանության կորուստ, տարածքային պահանջ երկրի նկատմամբ։
Հաջորդ պահանջը Սահմանադրության փոփոխությունն է, Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիրը ստորագրել այնքան ժամանակ, քանի դեռ հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել։ Այդ համատեքստում ավելի քան վիրավորական էին Ալիևի հայտարարությունները։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը ինքնամոռաց շեշտում էր, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծված են, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյի, նրանք այն մարդիկ չեն, որոնց կարելի է վստահել։ Ալիևը շեշտեց, որ Փաշինյանի ասածները ոչ մի նշանակություն չունեն ու իրենց փաստաթղեր են պետք, իսկ Հայաստանի սահմանադրությունում դեռևս առկա են տարածքային պահանջներ։
Հաջորդ պահանջները էլ ավելի ստորացուցիչ են։ Ադրբեջանը ոչ միայն բացահայտորեն հայտարարում է, որ չի վերադարձնելոի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, այլև պահանջում է իրենց հանձնել նոր մարդկանց, որոնց ինքը համարում է ռազմական հանցագործ։ Այդ պահանջը արդեն շրջանառվում է տևական ժամանակ, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ արձագանք։
Փաշինյանը թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ մանիպուլացրեց մեր հայրենակիցների վերադարձի հարցը, նշելով, այդ հարցում քայլեր արվում են ու որպես օրինակ բերեց 2023 թվականին մեր գերիների հարցը։ Նա լռեց այն մասին, որ դրա դիմաց հայաստանը Ադրբեջանին հանձնեց երկու հանցագործի, որոնցից մեկը հայաստանում սպանել էր հայ մարդու միայն նրա համար, որ հայ է։ Բացի այդ հայաստանը համաձայնություն տվեց, որպեսզի կոպ 29 անցնի Բաքվում, ինչը Ադրբեջանը շատ կարևորում էր։ Բայց խնդիրը դա չէ, իհարկե բոլորս ուրախ ենք, որ Ադրբեջանում գտնվող մեր գերիները վերադարձան հայաստան։ Փաշինյանը կամ իրոք քաղաքականապես տգետ է կամ միտումնավոր հրաժարվում է այս պահին Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներից, քանի որ թաքցնում է այն պարզ իրողությունը, որ Բաքվի համար քաղաքական շահարկման տեսանկյունից զինծառայողներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ունեն միանգամայն տարբեր նշանակություն։
Բաքվի հաջորդ կետն էլ Հայաստանի կողմից Ադրբեջանին ֆինանսական հսկայական փոխհատուցման պահանջն է, համաձայն որի, Հայաստանը 30 տարիների ընթացքում պետք է իրենց վճարի պատճառված բոլոր վնասների համար։
Այնին երբ քննարկվում էր խաղաղության պայմանագիրը, կարծես այդ դրույթները չկային, կամ կային, սակայն թաքցվում էր հանրությունից։ Արդեն իսկ պարզ է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, մինչև հայաստանը չտրամադրի Զանգեզուրի միջանցք կոչվածը, չփոխի Սահմանադրությունը, չհրաժարվի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներից, Ադրբեջանին չհանձնի մեր ազգային հերոսներին ու Ադրբեջանին չվճարի միլիարդավոր դոլարներ։ Գրեթե կասկած չկա, որ այդ պահանջների բավարարմանը կհաջորդեն այլ պահանջներ, որոնք ի վերջո հանգեցնելու են հայաստանի հանրապետության լուծարմանը։
Ալիևի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին առավել քան զզվելի էր Փաշինյանի հարցազրույցը թուրք լրագրողներին։ Նրանց ներկայությամբ, Փաշինյանը այնքան բացահայտորեն էր քծնում թուրքերին ու Էրդողանին, որ ստորացուցիչ էր ողջ ազգի համար։ Դրան գումարած հերթական անգամ ուրացավ հայոց ցեղասպանությունը, շեշտելով, որ Հայաստանը չի հետապնդում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց, իսկ պատմությունը քաղաքական ընկալման խնդիր է։ ի հավելումն թուրք լրագրողի հարցի, թե Փաշինյանն ինչ ուղերձ կցանկանար հղել թուրք հասարակությանը, Նիկոլ Փաշինյանն այնքան անկարող եղավ որևէ քաղաքական միտք արտաբերել, որ հայտարարեց, որ մեր ու թուրքերի բազմաթիվ ասացվածքներն ու ասույթները նույնն են։ Դրանով Փաշինյանը հայերին ու թուրքերին նույնացրեց իրար, որովհետև բոլոր ազգերի ասացվածքները բխում են տվյալ ազգի մտածելակերպից, ավանդույթներից, նկարագրից ու պատմությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում