Մեկը կար, ով խաղաղություն չէր ուզում, այժմ նա համաձայնել է. Թրամփը՝ Զելենսկու մասին
14/03/2025 17:12

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում չէր ցանկանում խաղաղություն Ուկրաինայում, բայց այժմ համաձայնել է։
«Մենք մոտենում ենք ինչ-որ բանի հասնելու հնարավորությանը։ Ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինայի հետ ավելի բարդ է լինելու, քան Ռուսաստանի։ Դուք այստեղ էիք մեկ շաբաթ առաջ, երբ հետաքրքիր բաներ պատահեցին։ Այստեղ կար մեկը, ով կարծես խաղաղություն չէր ուզում։ Այժմ նա համաձայնել է խաղաղության. Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Թրամփը փետրվարի 28-ին Սպիտակ տանը բուռն վիճաբանել էր Վլադիմիր Զելենսկու հետ, երբ նա եկել էր գործարք կնքելու ուկրաինական ընդերքի համատեղ զարգացման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում և չի ձգտում խաղաղության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում