Քննարկվել է ոչ միայն զինադադարը, այլև Ուկրաինայի տարածքային հարցը. Թրամփ

Քննարկվել է ոչ միայն զինադադարը, այլև Ուկրաինայի տարածքային հարցը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում քննարկվել է ոչ միայն զինադադարը, այլև Ուկրաինայի տարածքային հարցը: 

«Այսպիսով, մենք քննարկեցինք նաև տարածքային և մնացած այն հարցերը, որոնք ինչպես դուք գիտեք, որ կապված են հակամարտության հետ: Մենք պարզապես չենք խոսում հրադադարի մասին, այլ քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք հաջորդելու են խաղաղությանը։ Գիտեք, մենք շատ մանրամասներ ենք քննարկել այն մասին, թե ինչից պետք է հրաժարվել, քանի որ չենք ուզում ժամանակ վատնել»,-նշել է նա։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ այս շաբաթ։ Նա նաև կարծում է, որ Ռուսաստանի նախագահի համաձայնությունը հրադադարի մասին կնշանավորի ուկրաինական հակամարտության ավարտի ճանապարհի 75%-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում