ԱՄՆ-ը դեֆիցիտի պատճառով դիմել է դանիական ձու արտադրողներին

Նմանատիպ
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը երկրում հավի ձվի դեֆիցիտի պատճառով դիմել է Դանիայի և եվրոպական մի շարք այլ երկրների արտադրողներին՝ փորձելով գտնել այդ ապրանքի լրացուցիչ ներմուծման աղբյուրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ-ը թռչնագրիպի պատճառով բախվել է հավի ձվի դեֆիցիտի և դրանց գների աճի հետ, այն աճել է ավելի քան 50%՝ նախորդ տարվա համեմատ։ Գործակալությունը գրում է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողներին խոստացել էր, որ նախագահի պաշտոնում աշխատանքի առաջին օրը կլուծի ձվի բարձր գների խնդիրը։
Փետրվարի վերջին գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները Եվրոպական մի շարք երկրներ պաշտոնական հարցումներ էին ուղարկել ՝ խնդրելով հայտնել, թե պատրա՞ստ են արդյոք հավի ձուն արտահանել ԱՄՆ և ինչ ծավալներով:
«Մենք սպասում ենք Վաշինգտոնից (ԱՄՆ վարչակազմից) հետագա հրահանգների, բայց արդյոք քանի ձու եք պատրաստ մատակարարել ԱՄՆ-ին, եթե դրանք համապատասխանում են ներմուծման պահանջներին»,- ասված է Դանիայի ձու արտադրողների ասոցիացիային ուղղված նամակներից մեկում։
Ասոցիացիայում հայտարարել են, որ կուսումնասիրեն հարցը, սակայն զգուշացրել են, որ Եվրոպայում հավի ձվի ավելցուկ չկա։ «Համաշխարհային մասշտաբով դեֆիցիտ է նկատվում ամենուր, քանի որ սպառումն աճում է, և շատ երկրներում թռչնագրիպի բռնկումներ են նկատվում»,- ասում են արդյունաբերական միավորումից:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունից հարցումները ստացվում են Վաշինգտոնի և Բրյուսելի միջեւ առեւտրային պատերազմի և Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, որը Դանիայի կազմում է ինքնավար տարածքի իրավունքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում