Խաղաղության պայմանագիրը ողջունողները նույն ոգևորությունը ունեին, երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս
15/03/2025 13:56

Նմանատիպ
Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ: Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»,- գրել է Սաղաթելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում