Ուկրաինան Բելառուսին խնդրել է ապաստան տրամադրել Սաակաշվիլիին

Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինան խնդրել է իրեն ապաստան տրամադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Մենք Միշա Սաակաշվիլիի հետ ժամանակին շփումներ ունեցել ենք, դրանից հետո Ուկրաինան դիմեց մեզ, խնդրելով, որ նրան ապաստան տրամադրենք։ Ուկրաինական կողմը իր խնդրանքը բացատրում էր նրանով, որ Սաակաշվիլիին բանտում ենթարկում են ծաղրի, ինչը սխալ է»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը պատմել է, որ ժամանակին հարաբերություններ է պահպանել ինչպես Սահակաշվիլիի, այնպես էլ Զելենսկու հետ, և ռուսները տեղյակ են եղել դրանից:
«Երբ ինձ դիմեցին, որպեսզի Սաակաշվիլիին ապաստան տամ, ես ասեցի, որ պետք է այդ մասին տեղյակ պահեմ Պուտինին։ Անկեղծ ասաց զարմացա Պուտինի պատասխանից, երբ նա ասաց «Լսիր, դե, եթե կարող ես նրան վերցնել, վերցրու»»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Պուտինը նման դիրքորոշում է որդեգրել նույնիսկ այն դեպքում, երբ Սահակաշվիլին փաստացի Ռուսաստանի թշնամին էր: «Պուտինը, ում մասին Սաակաշվիլին ինչ ասես ասում էր, դրան հանգիստ էր վերաբերվում»,- հավելել Է Լուկաշենկոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում