Ուկրաինայի տարածքային խնդիրներն առաջնային հարցեր չեն. ԱՄՆ պետդեպ

Ուկրաինայի տարածքային խնդիրներն առաջնային հարցեր չեն. ԱՄՆ պետդեպ

Ուկրաինական հակամարտության տարածքային հարցերն այժմ առաջնային չեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Այս պահին երկու գործընթաց է ընթանում։ Առաջինը այն մասին է, թե ինչպես հասնել հրադադարին, որը հույս ունենք կվերածվի խաղաղության: Երկրորդ փուլն արդեն տարածքային հարցերի շուրջ բանակցելն է, սակայն այսօր դա առաջնային հարց չէ։ Մինչև չհասնենք հրադադարի, մնացած բոլոր հարցերի մասին ներկայիս քննարկումները ժամանակավրեպ կլինեն»,- Կանադայում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Ռուբիոյի խոսքով՝ ռազմական գործողությունների ժամանակ բանակցություններ վարելը բարդ է, այդ պատճառով կարգավորման առաջին փուլը ԱՄՆ-ն համարում է հրադադարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում