Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. Մելիք-Շահնազարյան

Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. Մելիք-Շահնազարյան

Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը: Այս մասին գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:

Նրանց գործունեության մեջ կա ամեն ինչ, բացի գյումրեցիների հանդեպ հարգանքի թեկուզ չնչին կաթիլի: Այդպես է նախապատրաստվում և արդեն իսկ իրագործվում Գյումրու մեծ գողությունը:

P.S. Գյումրում չես գտնի մեկին, ով չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը: Բայց շատերը համոզված են, որ Սարիկը այլ է, «քաղքի տղա է»… Ոչ, սիրելի գյումրեցիներ` քաղքի տղա չէ: Գուցե և էր, բայց դա մինչ Նիկոլի հետ գործ բռնելն ու նրա գործիքը դսռնալը: Հիմա նա սովորական նիկոլ է», – գրել է քաղաքագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում