«Հայկական ավիաուղիները» դադարեցնում են իրենց գործունեությունը

Նմանատիպ
«Հայկական ավիաուղիները», որի սեփականատերը ռուսական Nord Wind ընկերությունն է, 24News-ի աղբյուրների համաձայն, դադարեցնում է իր գործունեությունը: Պատճառը, ըստ ոլորտի իրազեկ մասնագետների, ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակն է, աշխատակիցներից արդեն ազատման դիմումներ են հավաքում:
«Ավիաընկերությունից, սակայն, 24News-ին փոխանցեցին, որ պատրաստվում են «որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը»:
«Ընկերությունը թարմացնում է ինքնաթիռների պարկը, նոր ինքնաթիռներ ենք գնելու, այժմ փաստաթղթաշրջանառություն է իրականացվում և այո, որոշ ժամանակով` մինչև 6 ամիս, ընկերությունը դադարեցնում է գործունեությունը»,- 24News-ի հետ զրույցում նշել է խոսնակը:
Լրատվամիջոցի աղբյուրը անիրատեսական է համարում ավիաընկերության վերադարձի հնարավորությունը շուկա՝ հաշվի առնելով այն, որ «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է գործունեությունը ոլորտի ամենաեկամտաբեր սեզոնից՝ ամառային նավիգացիոն շրջանից առաջ, ինչից հետո դիրքերի վերականգնումը գրեթե անիրատեսական է: Անհասկանալի է նաև, թե ինչպես է ընկերությունը հետ հավաքելու մասնագետներին, որոնք շուկայում պահանջարկ ունեցող կադրեր են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում