ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը. Fox News

ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը. Fox News

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի փոխգործակցությունը կարող է վերածվել «լայն հարաբերությունների», բայց միևնույն ժամանակ չի բացառել նաև Վաշինգտոնի կողմից Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի շրջանակներում:

Ուոլցին Fox News հեռուստաալիքի եթերում հարցրել են Մոսկվայի վրա Վաշինգտոնի ճնշման հնարավորության մասին՝ ուկրաինական կարգավորմանը հասնելու համար։ Ի պատասխան՝ ԱՄՆ առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ հարցն այն է, թե արդյոք ՌԴ-ն ցանկանում է հակամարտության շարունակություն, թե «հարաբերությունների էվոլյուցիա և Վերադարձ դեպի կայունություն և տնտեսության աճ»:

«Ես առաջ չեմ ընկնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներից։ Նա ասել է, որ նման մոտեցումը հնարավոր է, ինչպես նաև հնարավոր են լայն հարաբերություններ Ռուսաստանի հետ»,- հավելել Է Ուոլցը, երբ նրան հարցրել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում