18
-4°C
Weather Data Source: 30 days Veliko Tarnovo weather

Մետաղագործական հումքի գներն աճում են

Մետաղագործական հումքի գներն աճում են

Երկաթի հանքաքարի մեկ տոննայի արժեքը աճել է միանգամից 4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք NEFT Research-ի տրամադրած վիճակագրությունից:

Ըստ տվյալնների՝ չինական կարգավորիչների և առևտրային պատերազմների հակասական ազդանշանների ֆոնին 2025 թվականին նկատվում է բարձր անկայունություն։ Մետաղագործական հանքաքարի գները կարող են կայունանալ մեկ տոննայի դիմաց 110-115 դոլարի մակարդակում և խթանել պողպատե արտադրանքի արժեքի աճը:

Երկաթի հանքաքարի հումքի արժեքը Չինաստանի պայմաններով մեկ շաբաթվա ընթացքում մինչև մարտի 17-ը աճել է գրեթե 4%-ով՝ չոր տոննայի դիմաց հասնելով 105,5 դոլարի։ Նշվում է, որ գները երկշաբաթյա անկումից հետո կտրուկ աճել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում