Թուրք լրագրողը Երևանը որպես թուրքական է ներկայացրել

Թուրք լրագրողը Երևանը որպես թուրքական է ներկայացրել

CNNTurk–ի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արըքանը «Շրջափակման մեջ գտնվող երկիր-Հայաստանում ինչեր են խոսում» ռեպորտաժում Հայաստանը խիստ բացասական գծով է ներկայացնում և լրագրողին ոչ վայել բացահայտ ապատեղեկատվություն տարածում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական կողմի հրավերով Երևան էին այցելել և Հայաստանի վարչապետի հետ հանդիպել թուրք լրագրողները։

CNNTurk-ի խմբագիրը 26 րոպե տևող ռեպորտաժում Հայաստանը սև գույներով է ներկայացրել։ Ըստ լրագողի՝ Հայաստանը տնտեսական խիստ ծանր կացության մեջ է, զարգացման հեռանկարից հեռու է և միակ փրկությունը Թուրքիայի սահմանի բացումն է։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ Իդրիս Արըքանը ռեպորտաժում Երևանի իրանական մզկիթի ֆոնին ասում է, որ Երևանը թուրքական կայսրության քաղաքներից է, և որպես ապացույց ներկայացնում իրանական մզկիթը որպես թուրքական։ Այսինքն՝ հայտնի թուրք լրագրողը ոչ միայն խայտառակ ապատեղակատվություն է տարածում, որ իբր Երևանը թուրքական քաղաք է եղել, այլ նաև  իրանական մզկիթը որակում որպես թուրքական։

Տեղեկացնենք, որ Երևանը որպես թուրքական է ներկայացվում ռեպորտաժի 18 րոպե 30 վայրկյանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում