18
-4°C
Weather Data Source: 30 days Veliko Tarnovo weather

BYD-ի նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Han L մոդելի ավտոմեքենաները լիցքավորել 5 րոպեում

BYD-ի նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Han L  մոդելի ավտոմեքենաները լիցքավորել 5 րոպեում

Չինական BYD ավտոարտադրողի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է համաշխարհային ավտոարդյունաբերության ավանդական առաջնորդների՝ Volkswagen-ի, Ford-ի և General Motors-ի ընդհանուր արժեքը: Այս մասին հայտնում է Handelsblatt թերթը։

Թերթի տվյալներով՝ չինական ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում երեքշաբթի 6%-ով ավելի բարձր են վաճառվել, քան մեկ օր առաջ։ Այսպիսով, BYD-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 162 միլիոն դոլար, որն ավելի մեծ է Volkswagen-ի, Ford-ի և General Motors-ի ընդհանուր արժեքից:

Երկուշաբթի տեղի է ունեցել BYD-ի էլեկտրամոբիլների մարտկոցի լիցքավորման նոր համակարգի շնորհանդեսը, ինչը մեծ ոգևորության առիթ էր դարձել ներդրողների մոտ։ Ընկերության տվյալներով՝ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս նոր Han L մոդելի ավտոմեքենաները լիցքավորել 5 րոպեում, ինչն ավելի արագ է, քան մրցակիցներինը: Նման լիցքավորումից հետո մեքենան կկարողանա անցնել մինչև 470 կմ։

Նորույթի գործարկումը ժամանակ կպահանջի, քանի որ BYD-ն պետք է կառուցի վերալիցքավորման արդիականացված կայանների ցանց, որոնք ի վիճակի կլինեն ապահովել էլեկտրական հոսանքի անհրաժեշտ հզորությունը: Ընկերությունը նախատեսում է կառուցել 4 հազար նման նոր կայան, դրանց գործարկման ժամկետները չեն նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում