ՌԴ-ն հին ինքնաթիռները կփոխարինի նորերով

ՌԴ-ն հին ինքնաթիռները կփոխարինի նորերով

Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է արտադրի առնվազն մոտ 200 ինքնաթիռ, որպեսզի փոխարինի ռուսական ավիաընկերությունների կողմից շահագործվող արտասահմանյան հնացած օդանավերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Արդյունաբերողների և գործարարների Ռուսական միության համագումարի շրջանակներում։

«Այսօր մենք դեռ հստակ քանակ չենք կարող ասել, քանի որ մենք ավիաընկերությունների հետ նոր ենք սկսում քննարկել այդ թեման։ Կարծում եմ՝ մոտ 200-ը։ Դա նվազագույնն է, պետք է արտադրել ինքնաթիռներ, որպեսզի փոխարինենք այն հնացած արտասահմանյան օդանավերը, որոնք այսօր շահագործվում են ավիաընկերությունների կողմից»,- ասել է նա՝ պատասխանելով մինչև 2030 թվականը ինքնաթիռների անհրաժեշտ քանակի մասին հարցին։

Մարտի սկզբին Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը Ռուսաստանի Դաշնության օրենսդիրների խորհրդի նախագահության նիստում ասել էր, որ տարբեր աստիճանի պատրաստականության արտադրության մեջ կա 13 սերիական МС-21 ինքնաթիռ և SJ-100 20 լայներ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը МС-21 ինքնաթիռների սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին։ SJ-100-ի սկիզբը նույնպես նախատեսված է 2026 թվականին։
Համաձայն կառավարության հրամանի՝ մինչև 2030 թվականը ավիոլորտի զարգացման համալիր ծրագրում փոփոխությունների ամրագրմամբ 990 ինքնաթիռ նախատեսվում է մատակարարել քաղաքացիական ավիացիայի համար, որոնցից 142 միավոր՝ SSJ New, 270 միավոր՝ МС-21-310, 51 միավոր՝ Ил-114-300, 113 միավոր՝ Ту-214, 12 միավոր՝ Ил-96-300, 105 միավոր՝ ТВРС-44 «Լադոգա», 158 միավոր՝ «Օսվեյ» (LMS-192) և 139 միավոր՝ «Բայկալ» (LMS-901)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում