ՆԱՏՕ-ի միասնականությունը խաթարման եզրին է
18/03/2025 17:47

Նմանատիպ
Եթե ԱՄՆ-ն հրաժարվի Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը աջակցելուց, այն կարող է խաթարել ՆԱՏՕ-ի միասնականությունը։ Այս մասին հայտնում է Financial times-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին։
Պարբերականի տվյալներով՝ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ամերիկյան օդային ծածկույթ կամ այլ աջակցություն առաջարկել, հսկայական կասկածներ է առաջացրել ենթադրյալ խաղաղապահ առաքելության վերաբերյալ:
«Ոչ ոք Ուկրաինայում կրակի գծում չի ցանկանում տեսնել փոքր քանակությամբ եվրոպական զորքեր՝ առանց ԱՄՆ-ի աջակցության։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա, այն հսկայական ճնշում կգործադրի ՆԱՏՕ-ի միասնության վրա»,- մեջբերում է պարբերականը դիվանագետի խոսքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում