ԱՄՆ տիեզերագնացները Բայդենի մոռացկոտության պատճառով մնացել էին երկնքում

ԱՄՆ տիեզերագնացները Բայդենի մոռացկոտության պատճառով մնացել էին երկնքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Միջազգային տիեզերակայանում մնացած տիեզերագնացների Երկիր վերադարձին, և որ իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմը «խայտառակ կերպով» մոռացել է նրանց մասին։

«Մեկնում վաղը, վայրէջք չորեքշաբթի։ Ճշգրիտ ժամանակը կտեղեկացվի լրացուցիչ։ Անվտանգությունը միշտ առաջին տեղում է, և մենք հետևում ենք առավելագույն չափանիշներին: Բայց 8 երկար ամիսների թռիչքից հետո, որը պետք է տևեր ութ օր, ժամանակը վերջապես եկավ։ Ես անհամբեր սպասում եմ Բուտչի և Սունիի հետ հանդիպմանը և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում NASA-ին և ադմինիստրատորի պաշտոնակատար Ջանեթ Պետրոյին»,- գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում:

Նախագահը հավելել է, որ Բայդենի վարչակազմում միջադեպը «խայտառակ կերպով մոռացել են», քանի որ այն իրենց համար «շատ տհաճ» են համարել:

«Հերթական բանը, որ ես ժառանգել եմ անհաջողակների և ոչ կոմպետենտ մարդկանց այս խմբից»,- գրել Է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում