Մեդվեդևը ապուշ է անվանել Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարներին

Նմանատիպ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեղադրել է Ֆրանսիային և Բրիտանիային, քանի որ նրանք, որպես ՆԱՏՕ-ի երկրներ, ցանկանում են ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած Ռուսաստանի դեմ լինելուն Ուկրաինայում դաշինքի զորքերի ներկայությանը:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում են 37 երկրների ներգրավել այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» ստեղծման գործում, որոնք պատրաստ են խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում և Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել։
«Մակրոնն ու Սթարմերը ապուշ են ձևանում։ Ամեն անգամ նրանց ասում են, որ խաղաղապահները պետք է լինեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից։ Պարզապես ընդունեք, որ դուք ցանկանում եք ռազմական օգնություն տալ Կիևի նեոնացիստներին։ Դա նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի հետ», – գրել է Մեդվեդևը X սոցցանցում։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին «խորհրդակցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում