Պուտինի և Թրամփի զրույցը դարձել է պատմության մեջ ՌԴ և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը

Պուտինի և Թրամփի զրույցը դարձել է պատմության մեջ ՌԴ և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը

Այսօր՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը դարձել է պատմության մեջ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը։ Այն տևել է գրեթե 2,5 ժամ։ 

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, առաջնորդները շարունակել են կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում