Երեք երկիր զրկվել է Եվրոպայի վերազինումից գումար վաստակելու հնարավորությունից

Նմանատիպ
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինագործական ընկերությունները չեն կարողանա մասնակցել Եվրամիության (ԵՄ) վերազինմանը, որի վրա Բրյուսելն առայժմ պատրաստվում է ծախսել 150 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։
Եթե վերոնշյալ երկրները Եվրամիության հետ ստորագրեն պաշտպանության և անվտանգության մասին դաշնագրեր, իրադարձությունների այլ զարգացում տեղի կունենա։ Այսպիսով, զենքի գնումների ֆինանսավորման համար հիմնադրամից գումար կարող են ակնկալել միայն ԵՄ-ի և երրորդ երկրների պաշտպանական ընկերությունները, որոնք ստորագրել են նշված համաձայնագրերը։
Ըստ պարբերականի՝ ընդունված որոշումը Ֆրանսիայի և այլ պետությունների հաղթանակն է, որոնք կողմ են «Գնիր եվրոպականը» սկզբունքին՝ պաշտպանության ոլորտում ներդրումների հարցում:
Բայց կարծիք կա, որ այս քայլը շփոթության մեջ կդնի Մեծ Բրիտանիայի պաշտպանական հատվածը, որի պաշտպանական ընկերությունները խորապես ինտեգրված են եվրոպական արդյունաբերության համապատասխան հատվածներում:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հրապարակել էր կանխատեսում, որի համաձայն Եվրոպայից կարող է ավելի քան 10 տարի պահանջվել ռազմաարդյունաբերական համալիրի վերազինման և արդիականացման համար, քանի որ կապալառուները ծանրաբեռնված են առկա պահանջարկով։ Բացի այդ, առկա է նաև պատրաստված կադրերի պակաս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում