Ուկրաինայում կդադարեցվի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ կրակը
19/03/2025 19:16

Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեկնարկը կտրվի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ կրակի դադարեցմամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
«Առաջնորդները համաձայնել են, որ դեպի խաղաղություն շարժումը կսկսվի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հրադադարից», -նշված է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տանը հավելել են, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են տեխնիկական բանակցություններ սկսել նախ «Սև ծովում հրադադարի, այնուհետև լիակատար հրադադարի և մշտական խաղաղության» ռեժիմի սահմանման շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում