ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կդադարեցնեն ռազմավարական սպառազինության տարածումը

ԱՄՆ-ն  ու ՌԴ-ն կդադարեցնեն ռազմավարական սպառազինության տարածումը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական սպառազինության տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը և պայմանավորվել են համագործակցել այլ երկրների հետ, որպեսզի բացառեն այդ միջոցների լայն կիրառումը: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Առաջնորդները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը եւ փոխգործակցելու են այլ երկրների հետ, որպեսզի ապահովեն այդ միջոցների լայն կիրառումը կանխելուն ուղղված քայլերի արդյունավետությունը»,- նշվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ երկու առաջնորդներն էլ ընդհանուր կարծիք են հայտնել, որ «Իրանը չպետք է այնպիսի դիրքում լինի, որը թույլ կտա նրան ոչնչացնել Իսրայելին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում