Google-ի նոր սմարթֆոնների վաճառքում հայտնվելը կհետաձգվի

Google-ի նոր սմարթֆոնների վաճառքում հայտնվելը կհետաձգվի

Հայտնաբերված խնդիրների պատճառով Google-ը չի թողարկել հայտարարված նոր Pixel 9a սմարթֆոնը վաճառքի։ Այս մասին հայտնում է թե Verge պարբերականը։

Մարտի 19-ին ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Pixel 9a սմարթֆոնը։ Google-ում չեն նշել սարքի վաճառքի դուրս գալու ժամկետները, միայն նշել են, որ դա տեղի կունենա «ապրիլ ամսվա շրջակայքում»։ Ավելի ուշ լրագրողներին հայտնել են, որ որոշակի խնդրի պատճառով վաճառքում սմարթֆոնի հայտնվելը կհետաձգվի։

«Մենք ստուգում ենք բաղադրիչի որակը»,- The Verge-ին հայտնել է Google-ի ներկայացուցիչ Մեթ Ֆլեգալը։ Լրագրողներին չեն մանրամասնել, թե նոր գաջեթի որ դետալներում են գտել կրիտիկական թերություն, որը խանգարում է հեռախոսի շուկա դուրս գալուն։

Ըստ պարբերականի՝ Google Pixel շարքը արժանի հեղինակություն ունի սարքավորումների հուսալիության առումով, բայց եղել են և բացառություններ՝ հիշեցրելով Pixel 4a սենսորային էկրանի և Pixel 8 էկրանների երկարացված երաշխիքի հետ կապված խնդիրների մասին։

Google Pixel 9a-ն ստացել է 6,3 դյույմանոց P-OLED դիսփլեյ՝ 120 հերց հաճախականությամբ, Tensor G4 պրոցեսորով, 8 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներքին հիշողությամբ, երկակի տեսախցիկ՝ 48 և 13 մեգապիքսել ոսպնյակներով, 5100 միլամպեր ժամ հզորությամբ մարտկոցով։

Ավելի վաղ YouTube տեսահոսթինգում հայտնվել էին Google Pixel 9a սմարթֆոնի առաջին ակնարկները, որը դեռ պաշտոնապես չի թողարկվել: Տեսանյութերը հրապարակել են հնդիկ բլոգերները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում