Մասկն ինչու՞ է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն անվանել է «փոքրիկ մարդ» և «Սորոսի խամաճիկ»

Նմանատիպ
Լեհաստանի իշխանությունները 2022 թվականից մինչև 2024 թվականի վերջը 323 մլն զլոտի (83,5 մլն դոլար) են ծախսել Ուկրաինայի համար նախատեսված Starlink արբանյակային կապի 24,5 հազար տերմինալների աբոնեմենտի գնման և վճարման համար։ Այս մասին հանրապետության թվայնացման նախարարությունը հայտնել է PAP գործակալությանը։
Ըստ գործակալության տվյալնների՝տերմինալների գնումն արժեցել է մոտ 37,7 մլն զլոտի (գրեթե 10 մլն դոլար), մնացած միջոցներն ուղղվել են կապի ծառայությունների վճարմանը: 2025 թվականին Վարշավան ծրագրում է այդ նպատակների համար ծախսել 77,8 մլն զլոտի (20 մլն դոլար)։
Նախարարությունը նաև հստակեցրել է, որ Starlink-ով Վարշավայի և Կիևի միջև պայմանագրի գործողությունն ավարտվում է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։ Գերատեսչությունը հավելել է, որ տեղեկություններ չունի Starlink տերմինալներին այլընտրանք գտնելու թեմայի վերաբերյալ։
Մարտի 11-ին նախարարության ղեկավար Քշիշտոֆ Գալկովսկին Radio Zet ռադիոկայանի եթերում հստակեցրել է, որ Ուկրաինայի համար Starlink-ի սպասարկման տարեկան ծախսերը Լեհաստանին 200 մլն դոլար են արժենում։ Նա նաև հայտնել է լրացուցիչ 5 հազար տերմինալների գնման մասին։
X-ում դարձել Space X-ի սեփականատեր ամերիկացի գործարար Իլոն Մասկի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու միջև թեժ քննարկման թեմա է դարձել Ուկրաինայում գտնվող Starlink տերմինալների հնարավոր անջատումը։
Մասկը շեշտել է, որ «առաջնագիծը կփլուզվեր, եթե նա անջատեր կապը»՝ նկատի ունենալով Ուկրաինայում գտնվող Starlink տերմինալները։ Ի պատասխան՝ Սիկորսկին սպառնացել է Կիևի համար կապի ծառայությունների այլ մատակարար գտնել։ Մասկը, որպես արձագանք Սիկորսկու կտրուկ խոսքերին, նրան անվանել է «փոքրիկ մարդ» և «Սորոսի խամաճիկ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում