ԵՄ-ն թույլատրել է iPhone-ներ թողարկել առանց լիցքավորման միակցիչի

Նմանատիպ
Եվրամիությունը դեմ չէ, եթե ամերիկյան Apple կորպորացիան շուկա դուրս բերի առանց լիցքավորման միակցիչի սմարթֆոն։ Այս մասին հայտնում է 9to5Mac պարբերականը։
ԶԼՄ-ների լրագրողները հիշեցրել են, որ ԵՄ-ի պահանջով Apple-ն իր սմարթֆոնները Lightning միակցիչից տեղափոխել է USB-C՝ լիցքավորման միասնական պորտին։ Վերջերս լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ ընկերությունը կարող է iPhone-ը ներկայացնել առանց լիցքավորման որևէ ֆիզիկական ինտերֆեյսի։ 9to5Mac-ի խմբագիր Բեն Լավջոյը հարցում է ուղարկել ԵՄ, որտեղ հարցրել է, թե արդյոք դրանով IT-հսկան կխախտի օրենքը։
Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Ֆեդերիկա Միկոլին հայտարարել է, որ ԵՄ կանոնները թույլ են տալիս Apple-ին նման սարքեր վաճառել եվրոպական շուկայում: Նա վկայակոչել է միասնական լիցքավորիչի մասին հրահանգի 13-րդ կետը, որը արտադրողին պարտավորեցնում է միայն USB-C պորտ տեղադրել իր գաջեթում, եթե նախատեսված է որևէ ֆիզիկական ինտերֆեյս։ Եթե սարքի համար նախատեսված չէ որևէ միակցիչ, ապա հարկավոր չէ հատուկ տեղադրել USB-C պորտ։
Լավջոյի կարծիքով՝ Apple-ը կարող է նման սմարթֆոն ներկայացնել առաջիկա տարիներին։ 9to5Mac-ի խմբագիրը հիշեցրել է, որ Apple-ը iPhone-ները սկսել էր վաճառել 2020 թվականին MagSafe-ով, սակայն ԵՄ ճնշման պատճառով ստիպված է եղել վերազինել իր սարքերը նաև Qi2 անլար լիցքավորմամբ։
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Apple-ը չեղարկել է ռեկորդային բարակ iPhone 17 Air սմարթֆոնի մշակումը՝ մեծ դիսփլեյով։ Ընկերությունում վախեցել են, որ նման սարքը կարելի է հեշտությամբ կոտրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում