ԵՄ-ն հետաձգել է ամերիկյան վիսկիի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը

Նմանատիպ
Եվրամիությունը մինչև ապրիլի կեսը հետաձգել է ամերիկյան վիսկիի համար 50%-ի չափով մաքսատուրքերի սահմանումը, որոնք ի սկզբանե պետք է ուժի մեջ մտնեին ապրիլի 1-ից, որպեսզի ԱՄՆ-ի հետ լրացուցիչ քննարկեին սահմանափակող միջոցների հարցը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչի նամակը։
«ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ նախկինի պես պատրաստ է կառուցողական երկխոսության, որպեսզի լուծում գտնի, որն ավելորդ վնաս չի պատճառի երկու տնտեսություններին»,-ասված է փաստաթղթում, որից մեջբերում է գործակալությունը:
Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է 200%-ի չափով մաքսատուրքեր սահմանել Եվրամիության երկրներից ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ գինու մատակարարումների համար, եթե ԵՄ-ն չեղարկի ամերիկյան վիսկիի սակագները։ ԵՄ-ն վիսկիի սակագների մասին հայտարարել էր որպես պատասխան Եվրոպայից ալյումինի և պողպատի համար ամերիկյան մաքսատուրքերին ի պատասխան։
ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտարարել է, որ պատասխան միջոցների ընդունումը տեղի կունենա երկու փուլով՝ «սկսած ապրիլի 1-ից, և դրանք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 13-ին»: Ոգելից խմիչքների լրացուցիչ մաքսատուրքերի դեմ են հանդես եկել միության այն երկրները, որոնք ամենաշատն են ալկոհոլ արտահանում ԱՄՆ՝ Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում