ԱՄՆ-ն պահանջում է իրեն հանձնել Ուկրաինայի ատոմակայանները

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Կիևին ատոմակայանների կառավարման հարցում, և որ եթե ԱՄՆ-ն տիրապետի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ապա դա կլինի այդ ենթակառուցվածքի պաշտպանության լավագույն միջոցը։ Այս մասին հայտարարել Է Սպիտակ տունը:
«Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման ու ատոմակայանների հարցը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեծ օգնություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իրենց փորձագիտական գիտելիքներով: Այդ կայանների ամերիկյան սեփականությունը հանդիսանալը կլինի լավագույն պաշտպանությունը նշված ենթակառուցվածքի համար և աջակցություն ուկրաինական էներգետիկ համակարգին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում