Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ  և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում