Գերմանացիները սկսել են ավելի քիչ գարեջուր արտադրել

Գերմանացիները սկսել են ավելի քիչ գարեջուր արտադրել

Գերմանիայում 2020 թվականից սկսած գարեջրի գործարանների թիվը նվազել է մոտ 5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանական արտադրողների վիճակագրությունից՝ հղում անելով DPA-ին։

Ըստ տեղեկությունների՝ ամբողջ երկրում գարեջրի գործարանների թիվը նվազել է՝ հասնելով 1459-ի։ 77-ից միայն 45 ձեռնարկությունը փակվել է եվրոպական գարեջրագործության օրրաններից մեկում՝ Բավարիայում։

Չնայած, որ Գերմանիան 2024 թվականին հյուրընկալել էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, երկրի վիճակագրական գերատեսչության տվյալներով գարեջրի վաճառքը շարունակել է նվազել։

2023-ի համեմատ խմիչքի իրացման մակարդակն առանց հաշվի առնելու ոչ ալկոհոլային և ԵՄ-ի սահմաններից դուրս ներմուծված արտադրանքը՝ նվազել է 1,4%-ով կամ 119,4 միլիոն լիտրով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում