Սակարկությունների բացման ժամանակ Եվրոպայի բորսայում գազի գինը կտրուկ աճել է 6%-ով

Նմանատիպ
Եվրոպայում գազի գինը ուրբաթ օրը բորսայական սակարկությունների բացման ժամանակ կտրուկ աճել է 6%-ով և փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 500 դոլարը։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նիդեռլանդներում ապրիլյան TTF հանգույցի ֆյուչերսների արժեքն աճել է մինչեւ 506 դոլար՝ 1 հազար խմ-ի համար, կամ 45,21 եվրո՝ մվտ ժ-ի համար (ելնելով եվրո-դոլար ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ի գները ներկայացված են եվրոյով մեկ մվտ·ժ-ի համար)։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման վերսկսումը կապահովի Եվրամիությունում էլեկտրաէներգիայի գների իջեցում։
Հիշեցնենք, որ ռուսական գազի փոխադրումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա իրականացվում էր Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանի միջոցով։ Տարանցման պայմանագիրն ավարտվել է 2025 թվականի հունվարի 1-ին։ Համաձայնագիրը երկարաձգելու Ուկրաինայի մերժումը «Գազպրոմին» զրկել է այդ երթուղով վառելիք մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից, ինչի պատճառով մատակարարումները դադարեցվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում