Հռոմի մերձակայքում եզակի բրածո է հայտնաբերվել

Հռոմի մերձակայքում եզակի բրածո է հայտնաբերվել

Հռոմից 25 կմ հարավ-արևելք գտնվող լեռան մոտակայքում հայտնաբերվել է գրիֆինի հազվագյուտ բրածո, որը կարող է փոխել գիտնականների պատկերացումները հրաբխային ապարների օրգանական պահպանության գործընթացների վերաբերյալ։ Հետազոտությունը հրապարակվել է Geology ամսագրում։

Ժայռերի ներսում հայտնվել են փետուրների հետքեր, ինչն ինքնին հազվադեպ է, քանի որ սովորաբար հրաբխային մոխիրը ոչնչացնում է փափուկ հյուսվածքները։

Բրածոների կրկնակի ուսումնասիրությունը սկանավորման և մանրադիտակի միջոցով ցույց է տվել, որ թևի առանձին հատվածները պահպանել են եռաչափ կառուցվածքը, ներառյալ փետուրի ամենափոքր ճյուղերը և նույնիսկ գունանյութ պարունակող բջջային օրգանները։ Քիմիական անալիզը ցույց է տվել, որ փետուրները կազմված են ցեոլիտ հանքանյութից, որը նախկինում չի հայտնաբերվել քարացած հյուսվածքների բաղադրության մեջ։

Հեղինակները կարծում են, որ դա հնարավոր է դարձել հրաբխային միջավայրի առանձնահատկությունների պատճառով՝ մոխրի հոսքը, կարծես, եղել է համեմատաբար ասառը ու ջրով հագեցած։ Գիտնականները հույս ունեն նման բրածոներ գտնել այլ շրջաններում, որոնք ծածկված են հնագույն հրաբխային նստվածքներով։ Հինավուրց թռչնի կմախքը հայտնաբերել են դեռևս 1889 թվականին՝ Հռոմից ոչ հեռու խաղողի այգի հիմնելիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում