ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին հարձակմամբ

ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին հարձակմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հղած նամակում երկու ամսվա ժամկետ է սահմանել՝ միջուկային նոր գործարքի կնքման համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը ՝ հղում անելով իր աղբյուրներին։

Axios-ի փոխանցմամբ՝ նամակում Թրամփը նաև հայտարարել է, որ չի ցանկանում, որ բանակցություններն անորոշ ժամանակով ձգձգվեն: Սակայն, եթե Թեհրանը մերժի ամերիկյան առաջնորդի առաջարկը, Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակումներ սկսելու շանսերը «կտրուկ» կմեծանան։

Պորտալի հաղորդագրության համաձայն ՝ Իրանին նամակ ուղարկելու մասին Սպիտակ տունը նախապես տեղեկացրել է իր դաշնակիցներին, մասնավորապես՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում