Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot ՀՕՊ համակարգեր
21/03/2025 18:55

Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ առաջնորդից խնդրել է հակաօդային պաշտպանության միջոցների, հատկապես՝ պատրիոտ համակարգի լրացուցիչ մատակարարումներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
«Զելենսկին խնդրել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգ՝ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի արդյունքները։
Լևիտի խոսքով՝ Զելենսկին հատկապես Թրամփից լրացուցիչ պատրիոտ համակարգեր է խնդրել։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է մշակել հնարավոր տարբերակները, հատկապես Եվրոպայում եղածները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում