Թուրքիայում բողոքի ցույցերի հետևանքով կան վիրավորներ և ձերբակալվածներ

Թուրքիայում բողոքի ցույցերի հետևանքով կան վիրավորներ և ձերբակալվածներ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետ Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսվել են ցույցեր։ Նշենք, որ ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելը, Իմամօղլուի ձերբակալությունից հետո ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց։

Կոչից հետո հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան նշել է, որ բողոքի ակցիաների և ցույցերի ժամանակ վիրավորվել է 16 ոստիկան, իսկ 53 անձ մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում