Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը Հրանտ-Լեոն Ռանոսին հեռացրել է ընտրանու կազմից

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը Հրանտ-Լեոն Ռանոսին հեռացրել է ընտրանու կազմից

Թբիլիսիում վաղը կայանալիք Վրաստան-Հայստան ֆուտբոլային հաանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը հայտարարել է, որ որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։

Ջոն վան՛տ Սխիպի պարզաբանման համաաձայն՝ Ֆուտբոլիստը մոտեցել է իրեն և ուլտիմատում ներկայացրել․ կամ լինելու է մեկնարկային կազմում, կամ չի խաղալու հավաքականում։ Վան՛տ Սխիպը նշել է, որ որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։

«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Իմ կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցէ ֆուտբոլիստ մոտենա և այդպիսի առաջարկ անի»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում