Ընթանում են Ուկրաինայի տարածքների բաժանման շուրջ բանակցություններ
23/03/2025 22:51

Նմանատիպ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի և տարածքների բաժանման շուրջ բանակցություններն ընթանում են հենց հիմա: Այս մասին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս հարցը քննարկվում է հենց հիմա՝ խոսքը հողերի բաժանման մասին է և այլն»,- ասել նա:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն հրադադարի ռեժիմ է հաստատվել:
«Այսօրվա դրությամբ բանակցությունները ընթանում են շատ հաջողությամբ»,- հավելել Է Թրամփը:
Նա նաև նշել է, որ «հիանալի համագործակցել է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա կարծիքով՝ արդեն ուրվագծվել է «գործարքի վերջնաարդյունքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում