ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ԵՄ սպառազինությունների սպասարկումը

Նմանատիպ
Եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր սպառազինությունների սպասարկումը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Washingtonpost թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ մի շարք համակարգերի և սպառազինությունների օգտագործումն ու սպասարկումը, ըստ կանոնների, պետք է իրականացնեն ԱՄՆ քաղաքացիները, ինչը մտահոգում է եվրոպացի քաղաքական գործիչներին: Բացի այդ, որոշ սահմանափակումներ կարող են դրվել նաև ամերիկյան բաղադրիչների օգտագործմամբ արտադրված եվրոպական զենքի վրա ։
«Այնպես չէ, որ նախագահ Թրամփը կարող է պարզապես սեղմել կոճակը, և բոլոր ինքնաթիռները կընկնեն երկնքից, բայց կախվածության խնդիր կա»,-եվրոպացի պաշտոնյայի խոսքը մեջբերում է The Washington Post-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում