ԵՄ մի քանի երկիր կասկածում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին վստահել, թե՞ ոչ

Նմանատիպ
Արդյոք ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կկատարի դոլարային ֆինանսավորման տրամադրման պարտավորությունները։ Այս մասին իրենց կասկածամտությունն են հայտնել Եմ Կենտրոնական բանկերի և ֆինանսական կարգավորիչների որոշ ներկայացուցիչները, քանի որ երկրի ղեկին Թրամփն է։ Հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ նման քննարկումն անցկացվել է «ամերիկյան իշխանությունների կողմից միջազգային համագործակցության մակարդակի հնարավոր կրճատման», ինչպես նաև ԵՄ-ի և Ուկրաինայի դեմ մաքսային սակագներ սահմանելու մասին Թրամփի կտրուկ արտահայտությունների ֆոնին։ Գործակալությունը պնդում է, որ անանուն պաշտոնյաները, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկի և եվրոպական կարգավորող մարմինների ներկայացուցիչները, փորձել են կանխատեսել, թե արդյոք Եվրամիությունը կկարողանա ԴՊՀ-ին այլընտրանք գտնել։ Նրանք եկել են այն եզրակացության, որ այս պահին այն այլընտրանք չկա։
Նշվում է, որ ԴՊՀ-ի՝ ֆինանսավորման պարտավորությունները չկատարելու հնարավորությունը չափազանց փոքր է, քանի որ նման քայլը խորը հետևանքի կգանգեցնի և կվտանգի դոլարի գերիշխանությունը։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ այդ քննարկումը ոչ ֆորմալ բնույթ է կրել։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ֆինանսավորման այլընտրանքային տարբերակների որոնումը ԵՄ ֆինանսական համակարգի խոցելի տեղերի վերլուծության մի մասն է։
Նշենք, որ ԱՄՆ ԴՊՀ-ն կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները: