ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում․ Ալեն Սիմոնյան
25/03/2025 12:01

Նմանատիպ
«Երևի թե, մի փոքր անսպասելի էր Ադրբեջանի համար մեր առաջարկը՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, երևի դրանով են պայմանավորված հաղորդագրությունները՝ կրակոցների մասին, ինչը հետաքննության առիթ է, ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը և հավելել, որ դա աբսուրդ է, անլուրջ է, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գնան, իր դեմը կանգնեն, փորձեն իրենց ասածը հիմնավորել։ Նա պնդել է, որ խաղաղության համաձայնագրում առկա բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։
«Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում