Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվեց

Նմանատիպ
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է։ Իմամօղլուն կասկածվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Ընդդիմադիր քաղաքապետը գտնվում է «Մարմարա» փակ քրեակատարողական հիմնարկում։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և այն ղեկավարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու մեջ։ Իսկ ահաբեկչության օժանդակման մեջ կասկածվելու վերաբերյալ գործը Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գործը կարճվել է։
Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Իմամօղլուն հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում