Քննարկվում է Ուկրաինայի մեծ ատոմակայանն ԱՄՆ-ին հանձնելու հարցը. Թրամփ

Քննարկվում է Ուկրաինայի մեծ ատոմակայանն ԱՄՆ-ին հանձնելու հարցը. Թրամփ

ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում քննարկում է տարածքների, սահմանազատման գծի և ատոմակայանի վերահսկողության հարցերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հիմա խոսում ենք տարածքների մասին, խոսում ենք սահմանազատման գծերի մասին ։ Մենք խոսում ենք էլեկտրակայան ունենալու մասին։ Ընդ որում քննարկվում է մեծ ատոմակայանի մասին, որը պետք է լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- ասել է նա լրագրողներին հետ զրույցի ժամանակ:

Սակայն ԱՄՆ նախագահն ուղղակիորեն չի հստակեցրել, թե որ ատոմակայանի մասին է խոսքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում