Թուրքիայում ոստիկանները լրագրողների «որս» են սկսել
25/03/2025 13:23

Նմանատիպ
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ակցիաների ընթացքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում լրագրողներ: Մասնավորապես Իզմիրում բերման է ենթարկվել «ՍՈԼ» (կուսակցության Իզմիրի նահանգի ղեկավարը, նույն կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ իրավաբան Դենիզ Դեմիրդողենը, և «Բիրգուն» օրաթերթի լրագրող Բարըշ Ինջեն և նրա կինը։
Նշվում է նաև, որ բնակարաններից ոստիկանությունը բերման է ենթարկել ֆոտոլրագրող Բյուլենթ Քըլըչին և լրագրող Զեյնեփ Քուրային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում