Իլոն Մասկը հույս ունի պետական ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով

Իլոն Մասկը հույս ունի պետական ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով

Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE) պետք է շարունակի պետբյուջեի ծախսերի կրճատումը՝ ուշադրություն չդարձնելով հնարավոր քաղաքական հետեւանքներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի խոսքը փոխանցում է NBC News հեռուստաալիքը:

«Ես գաղափար չունեմ, թե հասարակությունն ինչպես կընկալի այդ գաղափարը, բայց դա պետք է իրականացվի»,- ասել է նա ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Վարչակազմի աշխատակիցներն աջակցություն են հայտնել հանդիպմանը ներկա Մասկին և DOGE-ին, նշում է հեռուստաալիքը։ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Լի Զելդինը մատնանշել է DOGE-ի հետ «անհավանական համագործակցությունը», իսկ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին բարձր է գնահատել «Իլոնի անհավանական թիմը»։ ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամն էլ ուշադրություն է դարձրել, որ Մասկի ղեկավարած գերատեսչությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել պայմանագրերի կնքման ժամանակ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին՝ երդմնակալությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակեց կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման նոր գերատեսչության ղեկավար։ DOGE-ն անմիջապես ձեռնամուխ եղավ բյուջեի ծախսերի լայնածավալ ստուգմանը։ Մասկը հույս ունի պետական ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում