Իրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԱԳ նախարար

Իրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԱԳ նախարար

Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ կնքել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը և պատրաստ է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով: Իրանը դեմ է նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և ավարտել բանակցային գործընթացը։

Երևանում պարզաբանել են, որ Բաքվից առաջարկներ են սպասում փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ։ Դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Երևանը Բաքվի հայտարարություններն ապատեղեկատվություն է անվանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում