ՔՊ-ական Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար․ «Հրապարակ»

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:

Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում