ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը

Նմանատիպ
ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց։ Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության կայունության հաստատմանը, մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսամակարդակի բարձրացմանը և այլն։
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվերակությանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՀՀ ԱԺ-ն փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրինագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում