7
+9°C

Սև ծովում հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը միացել են երրորդ երկրներ

Սև ծովում հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը միացել են երրորդ երկրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը միացել են երրորդ երկրները, որոնք ակտիվորեն մասնակցում են գործընթացին։

«Ներգրավված են նաև այլ երկրներ։ Նրանք շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին։ Դա, որքան էլ տարօրինակ է, մեր խնդիրներից ամենափոքրն է, և մենք կլուծենք այն»,- ելույթ ունենալով օվալաձև գրասենյակում՝ ասել է Թրամփը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է «խորը բանակցությունները» երկու կողմերի հետ՝ զուգահեռաբար քննարկելով հակամարտությունների կարգավորումը նաև այլ ուղղություններով, ներառյալ Մերձավոր Արևելքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում